Թաղման ծառայությունների ոլորտի աշխատակից գերմանացի Յորգ Գրոսմանը Kawasaki VN 1500 մոտոցիկլից եւ սայլակից մոտոդիակառք է հավաքել` բայքերների թաղման արարողությունների համար:
Ինչպես տեղեկացնում է «Ռիդիուսը», թեեւ Գրոսմանը, ով իրեն անվանում է «մեռյալների տաքսիստ», սկսել է բիզնեսով զբաղվել բոլորովին վերջերս, նա հուսով է, որ շուտով պատվերների թիվը կմեծանա: Նա իր ծառայություններն առաջարկում է իսկական բայքերների թաղման համար, որոնք անգամ վերջին ճանապարհը ցանկանում են ուղեւորվել «երկաթե ձիով»:
Տարեվերջին նորարարը ծրագրում է ստեղծել եւս տասը դիակառքեր, որոնցից յուրաքանչյուրի համար 78 000 դոլար է ծախսվում:
0 коммент.:
Отправить комментарий