воскресенье, 18 марта 2012 г.

Հետաքրքիր SMS-ներ



Իմ սերը մի շենք է կիսաքանդ, Որը ճամփի եզրին է կանգնած, Լուռ նայում է անցվորներին հոգնած, Բայց նա միշտ չէր այսպես քանդված:

Քո աչքերում հայացք կա ուրիշ, Գանգուրներիդ մեջ մատների շոյանք, Շուրթերիդ՝ հետքեր հին համբույների, Մատիդ՝ մատանուց մնացած օղակ: Ու կա սրտումդ մի դառը կսկիծ Ու կեղեքում է, տանջում անդադար Շատ բարակ թելով կախված անցյալից Հուշերով լցված մի լիքը ամբար:

Ի՞նչ կա քո սրտում, ի՞նչ ես դու զգում, Երբ թախծում ես, ու՞մ ես կարոտում, Ո՞վ է ջերմացնում քեզ, ի՜մ թանկագին, Ո՞ւմ սերն ես պահել քո փոքրիկ սրտում:

Տեղաշորը կերակրել եմ, Երեխաներին սարքել եմ, Ճաշը լվացել եմ, Մարտի 8-դ շնորհավոր: Համբուրում եմ, Այսօր ուշ եմ գալու:

Երբ դու տխրում ես ու բան կա տանջող քեզ,հիշիր,որ կա մի սիրտ,որ սիրում է քեզ:

Գիտե՞ս ինչի եմ քեզ այդքան շատ սիրում: Որովհետեւ ուրիշ ձեւ չունեմ:

Առավոտյան արթնանալով կբացես աչքերդ ու կհիշես, որ աշխարհում կա մի սիրտ, որը քեզ տենչում է:

Քեզ մոռանա՞մ: Իսկ ու՞մ հետ ես ուրախությունս ու տխրությունս կիսեմ: Ավելի լավ է ուրիշներն ինձ մոռանան, Քան ես քեզ...

Եթե դու կարծում ես, որ աշխարհը քեզ մեջքով է կանգնել, մի պահ դադար տուր ու նայիր, կարո՞ղ է դու ես աշխարհին մեջքով կանգնել:

Սիրում եմ քեզ,Սիրում այնպես,Ինչպես երբեք,Չեմ սիրել ես:

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More